Մեկնարկեց Կանաչ տնտեսություն խորագրով հայ-գերմանական համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` դեկտեմբերի 6-ին, Երեւանում մեկնարկեց “Կանաչ տնտեսություն” խորագրով հայ-գերմանական համաժողովը, որին ներկա էին շուրջ 200 մասնակիցներ, այդ թվում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթը եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջեյմս Մաքբեթ Ֆորբսը եւ համաժողովի մի շարք այլ մասնակցիներ համաժողովին եկել էին հեծանիվներով: ԳՄՀԸ ղեկավար Մաքբեթը դա բացատրեց նրանով, որ դա նվիրվածության ցուցադրում է` Հայաստանի բնապահպանական խնդիրներին:Դեսպան Շմիդթն էլ բարձր գնահատեց Թռչկանի ջրվեժի տարածքում կառուցվելիք ՀԷԿ-ի կանխման գործում Հայաստանի կառավարության դերը:Թեմատիկ աշխատաժողովները դեռ ընթացքի մեջ են, իսկ երեկոյան` միջոցառման փակման ժամանակ կներկայացվեն աշխատաժողովի արդյունքները:




Լրահոս