Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր «Ավշարի Արայիկի»՝ Արայիկ Գրիգորյանի եղբոր գործով ձերբակալությունները շարունակվում են։ Բացի ԱԺ նախկին պատգամավորի եղբորից կա եւս մեկ ձերբակալված։
Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր «Ավշարի Արայիկի»՝ Արայիկ Գրիգորյանի հարազատ եղբայրը։
Սուրիկ Գրիգորյանը, ով նախկինում Ավշարի գյուղապետն էր, ըստ տեղեկությունների, կասկածվում է փողերի լվացման մեջ։
Քնար Մանուկյան

























































































