
ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկություններով, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին մեկ ամսում արդեն 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Արցախի նախագահի գործը վերաբերում է Արցախի հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։
Հիշեցնենք, որ մեդիահարթակներում վաղուց շրջանառվում էր տեղեկություն առ այն, որ Սամվել Շահրամանյանին կալանավորելու են առաջիկայում, ինչը նշանակում է, որ ինչ որ 2026թ ընտրություններին ընդառաջ գործընթացներ են զարգանում Շահրամանյանի շուրջ:
ArmLur.am-ը այս առիթով կապ հաստատեց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանի հետ՝ պարզելու, թե ինչ մեղադրանքի շրջանակներում է հարցաքննվել Արցախի նախագահը և ինչ սպասել այդ ինտենսիվ հարցաքննությունից: Փաստաբանը հրաժարվեց խոսել գործի մանրամասներից և պատասխանել հարցերին՝ միայն տեղեկացնելով, որ Սամվել Շահրամանյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել և նա հարցաքննվում է վկայի դատավարական կարգավիճակով։
ArmLur.am-ը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզեց, որ վերը հիշատակված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև այլ անձիք՝ այդ թվում և Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը։ Ու սա ենթադրել է տալիս, որ գուցե հենց նրա դիմումի հիման վրա էլ հարուցվել է վարույթը, որի շրջանակներում 5-6 անգա արդեն Արցախի նախագահը հրավիրվել է Քննչական կոմիտե:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան