Armenian text to speach

ՌԴ ԱԻՆ-ը կվերակառուցի խորհրդային ժամանակվա ռմբապաստարանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է վերակառուցել և արդիականացնել խորհրդային ժամանակաշրջանի ռմբապաստարանները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Moscow Times»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը։

«Այս նպատակով անհրաժեշտ է շուրջ 155 մլրդ ռուբլի»,– նշել է նախարարը։

ՌԴ ԱԻՆ 2022 թվականի տվյալներով՝ խորհրդային ժամանակաշրջանի ռմբապաստարանների 67 տոկոսը ներկայում պիտանի չէ շահագործման։




Լրահոս