Armenian text to speach

Թրամփի առևտրային պատերազմը ընկերություններին հասցրել է առնվազն 34 միլիարդ դոլարի վնաս. Reuters

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սանձազերծված առևտրային պատերազմը ընկերություններին արդեն հասցրել է շուրջ 34 միլիարդ դոլարի կորուստ՝ բաց թողնված շահույթի և ավելացված ծախսերի տեսքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։

Ըստ հրապարակման՝ այս գումարը կարող է ավելանալ, քանի որ հանրապետական նախագահի սահմանած մաքսատուրքերի շուրջ անորոշությունը շարունակում է պահպանվել։ Դա, իր հերթին, ազդում է աշխարհի խոշոր կորպորացիաների ռազմավարական որոշումների վրա։

Մինչդեռ Սպիտակ տունը հակառակ պնդում է։ Վաշինգտոնում վստահեցնում են, որ մաքսատուրքերը ԱՄՆ տնտեսությանը բերել են առնվազն 50 միլիարդ դոլարի օգուտ։




Լրահոս