Բենքսին ներկայացրել է նոր գրաֆիտի, սակայն դրա գտնվելու վայրը գաղտնի է պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փողոցային արվեստի խորհրդավոր վարպետ Բենքսին Instagram-ում հրապարակել է իր նոր ստեղծագործության լուսանկարը, սակայն չի նշել, թե որտեղ է այն գտնվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լուսանկարում պատկերված է բաց դարչնագույն գույնի պատին տրաֆարետով նկարված փարոս, որի վրա գրված է՝ «Ես ուզում եմ լինել այն, ինչ տեսնում ես իմ մեջ»։ Մայթին երևում է նաև սյան արհեստական ստվեր, որը լրացնում է կոմպոզիցիան։

Բենքսին, հետևելով իր սովորական գաղտնապահ ոճին, ոչ մի մեկնաբանություն չի կցել հրապարակմանը և չի բացահայտել, թե որ քաղաքում կամ հասցեում է կարելի գտնել գրաֆիտին։

Այնուամենայնիվ, BBC Verify ծառայությունը պարզել է, որ ստեղծագործությունը տեղադրված է Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ Ռյու Ֆելիս Ֆրեժյե փողոցում։




Լրահոս