Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին և ՌԴ կառավարության նախագահ, “”Միացյալ Ռուսաստան”” կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում “”Միացյալ Ռուսաստան”” կուսակցության հաղթանակի կապակցությամբ:Հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.””Հարգարժա՛ն Դմիտրի Անատոլիի,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում “”Միացյալ Ռուսաստան”” կուսակցության տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունները երկրի հասարակական-քաղաքական կյանքում “”Միացյալ Ռուսաստան”” կուսակցության առաջատար դերի վառ վկայությունը դարձան: Ընտրություններում հաղթանակը ևս մեկ անգամ ցույց տվեց բարեկամ Ռուսաստանի ժողովրդի աջակցությունը Ձեր վարած քաղաքականությանը, որն ուղղված է պետականության և իրավակարգի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, երկրի քաղաքացիների կյանքի նոր որակի հաստատմանը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքի ու հեղինակության ամրապնդմանը: Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները կօգնեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային, ռազմավարական գործընկերության մակարդակի հետագա բարձրացմանը, բարեկամական և բարիդրացիական բազմադարյա հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների և մեր ժողովուրդների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման: Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նախանշված նպատակների իրականացման հարցում””: ՌԴ կառավարության նախագահ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում ևս Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ընտրությունները դարձան ՌԴ-ի հասարակական-քաղաքական կյանքում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության որոշիչ դերի վառ ապացույցը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց են տվել պետական գործունեության Վլադիմիր Պուտինի հարուստ փորձի պահանջված լինելը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման, պետության քաղաքական և տնտեսական արդիականացման, Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության հետագա բարձրացման գործում: “”Համոզված եմ, որ “”Միացյալ Ռուսաստան”” կուսակցությունը կարող է ապահովել Ռուսաստանի Դաշնության հետագա դինամիկ առաջխաղացումը՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների նախանշված ճանապարհին: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ-ռուսական բարեկամության նկատմամբ: Ես համոզված եմ, որ մենք հետագայում ևս կամրապնդենք հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության: Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի բարեկեցության, խաղաղության և բարգավաճման””,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ