Armenian text to speach

«Ուրախ եմ և հպարտ, որ մեր մարզիկները շարունակում են հաղթական ավանդույթները»․ Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Եվրոպայի առաջնությունում հաղթանակներ տարած հայ մարմնամարզիկներին․

«Ջերմորեն շնորհավորում եմ մեր մարմնամարզիկներին, որոնք Գերմանիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում փայլուն արդյունքներ արձանագրեցին: Սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին: Իսկ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն և աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արթուրին ու նրա մարզիչներին:

Ուրախ եմ և հպարտ, որ մեր մարզիկները շարունակում են Ալբերտ Ազարյանից, Հրանտ Շահինյանից մեզ ժառանգություն մնացած հաղթական ավանդույթները: Հենց այս հաղթանակներով ենք մենք հզոր ու կանգուն…»։




Լրահոս