ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դադարեցնել այն մարդասիրական ներգաղթի ծրագիրը, որը Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից շուրջ 530 հազար միգրանտի թույլ էր տալիս ժամանակավորապես բնակվել և աշխատել Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Չնայած գործի քննարկումը դեռ կշարունակվի ստորադաս դատարաններում, Գերագույն դատարանի այսօրվա որոշումը թույլ է տալիս կառավարությանը սկսել միգրանտների արտաքսման գործընթացը, որը նախկինում կասեցվել էր։
Միևնույն ժամանակ նշվում է, որ որոշ միգրանտներ կարող էին դիմել այլ պաշտպանության միջոցների։
Սպիտակ տունը որոշումը գնահատել է որպես հաղթանակ։


















































































