Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Չեմպիոնների լիգայի 2024-2025 մրցաշրջանի եզրափակչից առաջ կիսվել է էմոցիաներով։
«Այո, ճիշտ է։ Ե՛վ ՊՍԺ-ն, և՛ «Ինտեր»-ն անցել են անհավանական ճանապարհ և արժանիորեն հասել են եզրափակիչ։ Սա իմ «սրտի հանդիպումն» է՝ ոչ միայն այն բանի համար, ինչ ես արել եմ այս երկու ակումբների համար, բայց հատկապես կարևոր են Իտալիայում անցկացրած տարիներս, որտեղ ծնվել են իմ երկու երեխաները։ Ես նաև շատ ուրախ եմ Մխիթարյանի և նրա ընտանիքի համար. նրանք իրական արժեքներ ունեցող մարդիկ են։ Հենրիխը ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը», — նշել է Ջորկաեֆը «Corriere della Sera»-ին տված հարցազրույցում՝ աջակցություն հայտնելով Մխիթարյանին։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 31-ին, Մյունխենում կկայանա Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Ինտեր»-ը:






























