Armenian text to speach

Սկանդալային դեպքից հետո Վիլեն Գաբրիելյանը հայտարարագրել է ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սկանդալայն միջոդեպից հետո պատգամավորական մանդատը վայր դրրած ՔՊ-ական Վիլեն գաբրիելյանը ներկայացրել է պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր։

Հիշեցնենք, որ Վիլեն Գաբրիելյանը վայր էր դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ Գյումրիում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, որտեղ նա, ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ, ոչ սթափ վիճակում հայհոյել է լրագրողներին։ Գաբրիելյանը հրապարակային ներողություն էր խնդրել և հայտարարել, որ իր վարքը չի համապատասխանում պատգամավորի կարգավիճակին։ Նա նաև նշել էր, որ այսուհետ ավելի ակտիվորեն կզբաղվի «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատանքներով։

Համաձայն պատգամավորի պաշտոնեականա պարտականությունները դադարեցնելու մասին հայտարարագրի՝ Գաբրիելյանը հայտարարագրել է 2 անշար գույք, 1 հողամաս Արագածոտնի մարզի նոր Եդեսիա համայնքում և 1 բնակարան բազմաբնակարան շենքում բաժնային սեփականությամբ Երևանում, որը ձեռք էր բերել 2022 թվականին 22 մլն 600 հազար դրամով։

Գաբրիելյանը հայտարարագրել է տվյալ տարվա սկզբում առկա 2 տրանսպորտային միջոց՝ IZH մակնիշի բեռնատար գնված 2006 թվականին, 1 MITSUBISHI մակնիշի մեքենա գնված 2007 թվականին։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 26 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 500 հազա դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 937 հազար դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն 475 հազար դրամ, որից 7 մլն 475 հազար դրամը բնակարանի ձեռքբերման համար հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։

2021 թվականին որպես Աժ պատգամավոր պաշտոնեական պարտականությունները ստանձնելու մասին հայտարարագրի համաձայն՝ Գաբրիելյանը հայտարարագրել է մեկ հողամաս,  նույն տրանսպորտային միջոցները։
Պաշտոնը ստանձնելիս նրա  Բանկային հաշիվների մնացորդները կազմել էին 200 հազար դրամ։  Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել էին 4 մլն 923 հազար դրամ։

Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի՝ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել էին  15 մլն 187 հազար դրամ, որից 5 մլն 24 հազարը վարկ է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից, իսկ  10 մլն 162 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 097 հազար դրամ, որից 19 մլն 610 հազար դրամը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։

Համաձայն հայտարարագրի Վիլեն Գաբիելյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քանաքեռ-Զեյթուն ՏԿ խորհրդի անդամ է և «Գարդման-Շիրվան-Նախիջևան» ՀԿ նախագահ։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս