ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դանակահարել են Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալին․ ինչ է կատարվել Դավթաշենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Դավթաշեն վարչական շրջանում գործող «Prime Hall» հանդիսությունների սրահում դանակահարվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանը:

Նշենք, որ «Prime Hall» հանդիսությունների սրահում եղել է վերջինիս եղբոր հարսանեկան արարողությունը:

ArmLur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, Դանակահարության դեպքի առթիվ ստացված հաղորդումն ուսումնասիրում ենք՝ վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկաության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Prime Hall» հանդիսությունների սրահում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացի է դանակահարվել: եղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, որի վրա նույնպես առկա է արնանման հետք: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված հանդիսությունների սրահում տեղի է ունեցել հարսանեկան արարողություն և վիրավորը փեսայի եղբայրն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս