Հովիկ Աբրահամյանը քվեարկել է Սամվել Նիկոյանի օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը քվեարկել է ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Սամվել Նիկոյանի օգտին: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հ.Աբրահամյանը. “ՀՀԿ-ն ճիշտ որոշում է կայացրել: Ես էլ այսօր հատուկ եկել էի, որպեսզի իմ ձայնը տամ պարոն Նիկոյանին”:Նա դրական է վերաբերում նաեւ Լարիսա Ալավերդյանի թեկնածության առաջադրմանը, սակայն կարծում է, որ Սամվել Նիկոյանն ավելի լավ կաշխատի ԱԺ նախագահի պաշտոնում:Նա  նշեց նաեւ, որ ՀՀԿ նախընտրական շտաբն արդեն ձեւավորված է եւ նշանակվել են շտաբի ղեկավարի երեք տեղակալներ: Սամվել Նիկոյանն էլ նշեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում խորհրդարանի աշխատանքը կպահի օրենքի շրջանակներում: “Նախընտրական տարում պառլամենտարիզմի որոշ շեշտադրումներ փոխվում են: Օրենսդրական գործունեությանը զուգահեռ առավել ակտիվանում է քաղաքական գործունեությունը: Հաճախ օրենսդրությունը կարծես, մղվում է երկրորդ պլան, եւ առաջ է գալիս քաղաքական գործունեությունը”,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ս.Նիկոյանը:Սամվել Նիկոյանի խոսքով, եթե քաղաքական ուժը խորհրդարանում է, եւ ունի խմբակցություն, ապա նա պետք է օգտագործի այդ խոսափողը:




Լրահոս