Նիկոլ Փաշինյանն ու կինը «կոմպրոմատներ» ունե՞ն․ ԱԱԾ նախկին տնօրենը Եկեղեցու շուրջ զարգացումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հետ։

-Պարոն Համբարձումյան, հայ առաքելական եկեղեցի ու քաղաքական իշխանություն բախումը խիստ մտահոգությունները տեղիք է տալիս։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը 30.05.2025 կատարել էր գրառում հետևյալ բովանդակությամբ. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»: Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Ըստ Ձեզ ՀՀ վարչապետն ու իր կինը փաստեր ունեն Իրենց ձեռքում, թե այս հայտարարությունները այլ նպատակ ունեն։

-Գիտեք, միանշանակ պատասխանել, թե արդյոք վարչապետը իր տրամադրության տակ փաստեր, հետևաբար՝ կոմպրոմատներ ունի, թե ոչ, հնարավոր չէ մի պարզ պատճառով՝ Եկեղեցու սպասավոները ևս մարդիկ են և կարող են ունենալ թուլություններ, սխալներ, բայց մարդկային այդ թուլությունը, սխալը որևէ պարագայում չպետք է կասկածի տակ դնի նրանց գլոբալ կերպարը, ազնիվ մղումները Հայրենիքի նկատմամբ, Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությունը: Ի վերջո բոլորս կարող ենք սխալներ թույլ տալ, կյանքն է այդպիսին, օբյեկտիվ պետք է լինել:

-Սա արդեն ազգային անվտանգության հարց է, ինչպես պաշտպանենք մեր հավատքը ու եկեղեցին։

-Եկեղեցու վերաբերյալ եթե նույնիսկ ինչ-ինչ նյութեր, տեղեկություններ լինեն, հրապարակվեն, ապա առաջնահեր պետք է մասնագիտական մակարդակով համոզվել, հասկանալ, որ տվյալները, նյութերը սարքված չեն: Երկրորդ հերթին պետք է խորքային ըմբռնել, թե ինչո՞ւ են դրանք հրապարակվում, ինչու են բարձրաձայնվում հիմա, երբ Հայրենիքն ընկղմված է բազում խնդիրների մեջ, հասկանալ, թե ի՞նչ դրդապատճառներով, հեռահար նպատակներով են այդ քայլերն արվում, ովքեր կարող են դրանց իրական շահառուները լինել, եվ երրորդ՝ պետք է հիշել, որ տագնապահարույց այս ժամանակներում Հայ Եկեղեցին իսկապես դրսևորել է խորապես ազգային վարքագիծ, չի համակերպվել, չի հանդուրժել , չի փորձել հաճոյանալ իշխանություններին, բոլոր հարթակներում պաշտպանել է համայն հայության շահերը՝ տուրք չտալով նույնիսկ հնարավոր շանտաժին։ Այսինքն՝ Եկեղեցին այս ամենն աներկյուղ արել է այն պայմաններում, երբ ենթադրաբար առկա են եղել անձնավորված բնույթի իրական կամ սարքված կոմպրոմատներ։

-Այնուամենայնիվ, ինչպես վարվել, եթե այդ կոմպրոմատները, տեղեկությունները կան ու հրապարակվեն:

-Կրկնում եմ՝ դա բացարձակապես եկեղեցու խնդիրն է: Անձնական կյանքում թույլ տրված սխալները, եթե իրականում, դրանք կան, այս պարագայում պետք է պարզապես անուշադրության մատնել, արհամարհել այն հստակ գիտակցմամբ, որ դրանք հրապարկվում, շահարկվում են Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես վարկաբեկելու, թուլացնելու, հնարավոր է անգամ նաև վերացնելու դիտավորությամբ ու գիտակցմամբ։ Աղմուկի հեղինակներին չեմ կարծում, որ հետաքրքրում է հարցի բարոյական կողմը, նման փաստերի կարող եք հանդիպել իշխանության նաև ամենաբարձր օղակներում:

-Ինֆորմացիան վարչապետին տրամադել է ԱԱ՞Ծ-ն:

-Չեմ կարող նման պնդում անել, հիմքեր չունեմ դրա համար, աղբյուրները կարող են զանազան լինել, ժամանկը և զարգացումներ ցույց կտան…

Քնար Մանուկյան




Լրահոս