Armlur.am-ի տեղեկություններով, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ղեկավար կազմը՝ պրոռեկտոր Գևորգ Հակոբյանի դերակատարմամբ, հերթական կադրային «քլինինգի» շրջանակներում օտար լեզվի մասնագետներից մեկին, երբ հորդորել է սեփական դիմումի համաձայն հեռանալ աշխատանքից, վերջինս անմիջապես դիմել է տվյալ լեզվի երկրի դեսպանությանը Հայաստանի Հանրապետությունում։

Դեսպանությունը միջնորդել է ԿԳՄՍ նախարարությանը, որից հետո «քլինինգի» հեղինակները հանդարտվել են, հետ են կանգնել իրենց անհիմն որոշումից, և դասախոսը պահպանել է իր աշխատանքը։
Փաստորեն, Դավիթ Գյուրջինյանի ղեկավարումից տուժում են ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմը, այլ նաև երկիրը խայտառակվում է միջազգային ու դիվանագիտական հարթակներում։
Ս․ Գրիգորյան


























































































