«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ-ում օր օրի իրավիճակը լարվում է: Բանն այն է, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել: Նա անգամ հայտարարել է, թե իրենք պատրաստվում են ընդդիմություն դառնալ ու կոչ է արել իր կուսակիցներին փողոց դուրս գալ ու պայքարել՝ ինքնամաքրվելու եւ վարկանիշ հավաքելու համար: Վերջնական որոշումը ՕԵԿ-ը կընդունի ապրիլի 16-ին հրավիրված քաղխորհրդի նիստի ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եթե ՕԵԿ-ը հրաժարվի ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել, ապա շատ կուսակցականներ պատրաստվում են լքել ՕԵԿ-ը: Ավելին՝ անգամ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արդեն այդ ամենի մասին հայտնել են Արթուր Բաղդասարյանին: Իսկ թե ինչ որոշում կկայացնի այդ իրավճակում Բաղդասարյանը՝ պարզ կդառնա վաղը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։