Հունիսի 2-ին հանդիսավությամբ, երկու երկրների դեսպանների ու բարձրաստիճան բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ բացվել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։



























































































