Ոսկու շուկայի աշխատակիցները Վաղարշին չեն հավատում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի՝ վերջերս տաղավարների վարձավճարները բարձրացնելուց հետո շուկայում գործող մի քանի ոսկու արտադրամասեր առաջիկայում կփակվեն, քանի որ չեն կարողանում վճարել իրենց վարձավճարները: Նշենք, որ յուրաքանչյուր արհեստանոց ունի 6-7 աշխատակից: Սրան զուգահեռ ոսկու շուկայում առեւտուր չկա: «Ժողովուրդ»-ը ոսկերիչներից տեղեկացավ, որ շուկայի տնօրենը տաղավարների վարձավճարները բարձրացնելու ժամանակ աշխատակիցներին խոստացել է, որ այն կտեւի վեց ամիս, ինչից հետո պայմանները կվերանայվեն:  Բայց Վաղարշին չեն հավատում աշխատակիցները»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս