Բաքվում տեղի է ունեցել Արաքս գետի ջրային և էներգետիկ պաշարների օգտագործման հարցերով Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մշտական համատեղ հանձնաժողովի 54-րդ նիստը։ Այս մասին հայտնում է APA -Economics-ը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանն ու Իրանը ստորագրել են Արաքսի ջրային պաշարների համատեղ օգտագործման մասին արձանագրություն։ Նշվել է, որ
որոշվել են Արաքս ջրամբարի շահագործման ռեժիմը և երկու երկրների միջև ջրի բաշխումը, կազմվել են Արաքս գետում ջրային և էներգետիկ ռեսուրսների համատեղ օգտագործման համապատասխան բաշխման աղյուսակներ, և ստորագրվել է արձանագրություն։
Անի Վարդանյան





























