Armenian text to speach

Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել է հրադադարի երկու տարբերակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսական հուշագիրը ուկրաինական կարգավորման շրջանակում առաջարկում է հրադադարի երկու տարբերակ։ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է՝ այդ է հետևում լրատվականի տրամադրության տակ գտնվող փաստաթղթից։

Հուշագրի երկրորդ բաժինը, որը կրում է «Հրադադարի պայմաններ» վերնագիրը, առաջարկում է հրադադարի երկու տարբերակ։

«Տարբերակ 1. Ուկրաինայի զինված ուժերի և այլ կիսառազմական կազմավորումների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքից, այդ թվում՝ ԴԺՀ, ԼԺՀ, Զապորոժյեի և Խերսոնի մարզերից, լրիվ դուրսբերման սկիզբ և դրանց դուրսբերում Ռուսաստանի Դաշնության սահմաններից կողմերի կողմից համաձայնեցված հեռավորության վրա՝ համաձայն հաստատված կանոնակարգերի», – ասվում է փաստաթղթում։

Ռուսաստանի Դաշնության հուշագրի համաձայն՝ հրադադարի երկրորդ տարբերակը ենթադրում է «փաթեթային» բնույթ, որը պարունակում է մի շարք պայմաններ։

Հունիսի 2-ին Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Այն տևել է մեկ ժամից ավելի։  




Լրահոս