ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից. կրակոցներ՝ Երևանում, կա 2 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված ու չկրակված պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կա 2 վիրավոր։ Վիրավորներից մեկին ոստիկաններն են նկատել ընկած ու օգնության հասել։

Shamshyan.com-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, և այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, մինչև կժամանի քննչական խումբը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս