Armenian text to speach

Իրանը պատրաստ է երաշխիքներ տալ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բոլոր կողմերին երաշխիքներ տալ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ։

Աբբաս Արաղչին այս մեկնաբանություններն արել է երկուշաբթի օրը Կահիրեում իր եգիպտացի գործընկեր Բադր Աբդելաթիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պատրաստ ենք բոլոր կողմերին երաշխիքներ տալ մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ», – ասել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների Իրանի գլխավոր բանակցողը։

Արաղչին քննադատել է արևմտյան պետությունների լռությունը Իսրայելի ռեժիմի միջուկային մարտագլխիկների զինանոցի վերաբերյալ՝ նշելով, որ «արևմտյան պետությունները աչք են փակում Իսրայելի միջուկային սպառնալիքի վրա»։

«ՉԶՊ-ն պետք է կիրառվի բոլոր երկրների կողմից», – ընդգծել է նա՝ հավելելով, որ «Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ Իսրայելի սպառնալիքները հանցագործություն են»։

Նա հավելել է, որ «Միջուկային համաձայնագիր չի լինի, եթե պահանջները իրատեսական չեն, և եթե մյուս կողմը փորձի զրկել Իրանին միջուկային իրավունքներից»։

Նա կոչ է արել ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը դիմադրել արևմտյան երկրների ճնշմանը, երբ խոսքը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին։

Անի Վարդանյան




Լրահոս