Պուտինը Օբամային կոչ է արել անել ամեն ինչ` կանխելու արնահեղությունը Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Օբամային` անել ամեն ինչ` Ուկրաինայի հարավ – արևելքում արնահեղություն թույլ չտալու համար: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո վարչությունը:

«Ռուսական կողմը շեշտել է այն հանգամանքը, որ Դոնեցկում, Լուգանսկում, Խարկովում, Սլավյանսկում, և ուկրաինական հարավ – արևելքի այլ տարածքներում բողոքի ալիքները Կիևի կողմից ռուս բնակչության շահերի անտեսումն էր», -տեղեկացնում են Կրեմլից:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Պուտինը կոչ է արել Օբամային ` իր հնարավորություններն օգտագործելով թույլ չտալ հնարավոր արնահեղությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման մտահոգություն է հայտնել, որ ըստ իր ունեցած տեղեկությունների Ռուսաստանը մասնակցություն ունի Ուկրաինայի հարավ – արևելքում բողոքի ակցիաների կազմակերպման հարցում:

Իր հերթին Պուտինը հակադարձել է, որ նման սուտ տեղեկությունները հիմնված են չճշտված լուրերի վրա:

ՌԴ նախագահը նշել է նաև, որ ուկրաինական իշխանությունները պետք է անեն հնարավորինս ամեն ինչ` ուկրաինայի բոլոր մարզերը քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվելու համար ` տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Նյութ պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս