Շահագործման է հանձնվել Հոռոմ-Սարատակ-Լուսակերտ ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղական Հոռոմ-Սարատակ-Լուսակերտ ճանապարհը կապվեց Երեւան-Գյումրի միջպետական ճանապարհին: Ճանապարհի բացման կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Վահե Ջիլավյանին եւ Սարատակ գյուղի գյուղապետ Միշա Խրզոյանին: Ճանապարհը, որ կապում է Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ գյուղերը` երկրարությունը 3,4 կմ է: “Այս ճանապարհի համար կա հսկողության երեք տարվա երաշխիք: Եթե այդ երեք տարիների ընթացքում ճանապարհը վնասվի, ապա ճանապարհաշինարարը այն կնորոգի իր միջոցներով, եւ բնակչությունը ոչ մի դժգոհություն չի ունենա”,-ասաց Վահե  Ջիլավյանը: Նա նշեց նաեւ, որ մի շարք ճանապարհներ նորոգման անհրաժեշտություն ունեն եւ որ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւս ինը օբյեկտ հանձնելու է շահագործման, որոնք որոշակի գյուղեր կկապեն միջպետական ճանապարհներին: Շիրակի մարզում 2011թ-ին իրականացված ճանապարհաշինարարական ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1,6 միլիարդ  ՀՀ դրամ:




Լրահոս