Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 68-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում:
Նրա խոսքով՝ Ֆեթհիյե շրջանում (Մուղլա նահանգ) խուճապային նոպայի պատճառով մահացել է 14-ամյա աղջիկ։ Եվս 68 մարդ տուժել է խուճապի և բարձրությունից ցատկելու պատճառով։
5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովի տարածաշրջանում՝ Թուրքիայի և հունական Դոդեկանեսյան կղզեխմբի (Հարավային Սպորադներ) միջև, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը։ Ըստ այդմ, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է թուրքական Մարմարիս քաղաքից 18 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 95.8 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 58 կմ խորության վրա։


























































































