Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայան ամեն ամիս ներկայացվող նվերների ռեգսիտրի կարող է ճանաչվել ամենաշատ նվերներ ստացող պաշտոնյան։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի»՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-21-ը գտնվելով Հայաստանում Սիմոնյանին թանկարժեք նվեր են նվիրել։
Նվերն արժեցել է 100 հազար 280 դրամ, որը եղել է կղզու պատկերով պղնձե քանդակ։
Հիշեցնենք, որ մայիսի 12-16-ը պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը ղազախները ևս առանց նվեր չէին թողել։ Բացի ընդունելուց, հյուրասիրելուց, նաև թանկարժեք նվերներով էին ճանապարհել ԱԺ նախագահին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ ԱԺ նախագահը ստացել էր 113 հազար 400 դրամ արժողությամբ թեյաման, կաթի կուժ, շաքարաման և 6 բաժակ ափսեներով։
Երկրորդ նվերը եղել էր Ղազախստանի ազգային հագուստը՝ գլխարկ և պատմուճան, որն արժեցել է 187 հազար 128 դրամ։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































