
“Կեղծիքի դեմ պայքարելու համար ռեսուրս չունեմ, ազդեցիկ ուժի սատարում չունեմ, իմ հույսն իմ ժողովուրդն է…: Այս ընտրություններն արդար չեն լինելու, իշխանությունը պետք է նախաձեռնի արդար ընտրություններ”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով, իրենց կուսակցությունն այլընտրանք է ու որևէ մեկի հետ չի համագործակցելու: “ՀԱԿ-ի շոուն տեսնելուց հետո ես հիասթափվել եմ նրանցից”,-ասաց Տ. Կարապետյանը: