Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 3-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։
Հանդիպմանը քննարկվեց ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու խորհրդարանների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։



Լրահոս