ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հայտնում է, որ հունիսի 1-ից վերամեկնարկելու է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։
Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքին նախարարությունն առաջարկում է սոցիալական աջակցություն 40 հազար դրամի չափով, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից: Ծրագրից կարող են օգտվել որոշակի սոցիալական կարգ ունեցող բռնի տեղահանված քաղաքացիները:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն էլ իր հերթին հայտնում է, որ Կառավարությունն այս 2 ամիսներին չի կատարել իրենց խոստացածը:
Խորհուրդի անդամ Անաստաս Իսրայելյանը չի բացառում, որ արցախցիներին իրազեկելու համար, հնարավոր է նորից մեծ հանրահավաքով հանդես գան: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հասունանում է մի իրավիճակ, որ պիտի նորից արցախցիները դուրս գան միասնական ու համախմբված պայքարի:
Մանրամասները՝ տեսանյութում
Նանիկ Աղասյան
Հովսեփ Հովսեփյան



























