Armenian text to speach

ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպային ավելացնել ցամաքային ՀՕՊ ուժերի թիվը. Bloomberg

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԱՏՕ-ն հոդորել է եվրոպական անդամ երկրներին հնգապատկել իրենց ցամաքային ՀՕՊ ուժերը, հաղորդում է Bloomberg-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ այս հարցը կքննարկվի Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հինգշաբթի օրը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ։
Աղբյուրների տվյալներով՝ ՀՕՊ ուժերը մեծացնելով՝ դաշինքը ձգտում է լրացնել «ռուսական ագրեսիայի» սպառնալիքին ի պատասխան առաջացած բացը։
ՆԱՏՕ-ի անանուն պաշտոնյան նշել է, որ դաշինքը վերջին երեք տասնամյակների ընթացքում կրճատել է նման համակարգերի տեղակայումը Եվրոպայում՝ կենտրոնանալով Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վրա։

Վերջին տարիներին Ռուսաստանը իր արևմտյան սահմաններին նկատել է դաշինքի աննախադեպ ակտիվություն։ Ըստ ռուսական կողմի դաշինքը ընդլայնում է իր նախաձեռնությունները և դրանք անվանում ագրեսիայի զսպում։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի կուտակման վերաբերյալ։




Լրահոս