«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է JCI որակավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում։ Այս մասին հայտնել է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

«Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների անվտանգության ապահովումը։

Աշխարհում JCI հավատարմագրում ունեն սահմանափակ թվով բուժհաստատություններ, դրանց թիվը մոտ 1000 է, և այժմ «Նաիրի» բժշկական կենտրոնը համալրել է լավագույնների կազմը»,- նշված է հայտարարությունում։




Լրահոս