ՀԱՄԱՍ-ը քննադատել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի կողմից առաջարկված 60-օրյա հրադադարը Գազայի հատվածում կարող է հանգեցնել պաղեստինյան ժողովրդի տառապանքների շարունակմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի խոսնակ Թահեր ալ-Նունուն։

«Մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի, բանակցությունները և միջնորդների ջանքերը հաջողությամբ պսակվեն։ Սա անհրաժեշտ է մեր պաղեստինցի ժողովրդի տառապանքներին վերջ դնելու համար»,- ասել է ալ-Նունուն։

ՀԱՄԱՍ-ի խոսնակը շեշտել է հրադադարից հետո մարդասիրական օգնություն բերելու, Գազայի հատվածի վերակառուցման և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտությունը։

«Այն համաձայնագիրը, որը չի հաշվի առնում այս պայմանները և պաղեստինյան ժողովուրդը շարունակում է տառապել սննդի, ջրի և դեղորայքի պակասից, չի աշխատի»,- նշել է ալ-Նունուն։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով՝ շարժումը ցանկանում է այնպիսի հրադադար, որը թույլ կտա պաղեստինյան ժողովրդին ապրել։




Լրահոս