Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը վստահեցնում է՝ մարդիկ ցածր աշխատավարձ են ստանում, քանի որ բավարար կրթություն չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2024 թվականի նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցված և աշխատանքով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել՝ գրանցվել է 782, 832 աշխատատեղ: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242,119 աշխատատեղ՝ ընդ որում աշխատավարձով ապահովված: Շատ հաճախ լինում է հոռետեսություն վիճակագրությունների հետ կապված, բայց այս վիճակագրությունն ավելի քան վստահելի է:

2018 թվականի ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձը եղել է 173, 996 դրամ, 2025 թվականի ապրլին՝ 304, 992 դրամ: Միջին աշխատավարձի աճը կազմել է 130 հազար դրամ կամ 70 տոկոս»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս