Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այս պահին Քննչական կոմիտեում հարցաքննվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ այս պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում, նրան կրկին կանչել են հարցաքննության։ Վերջին մեկ ամսում նա 6-7 անգամ հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։

ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Արցախի նախագահի գործը վերաբերում է Արցախի հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։

ArmLur.am-ը այս առիթով կապ էր հաստատել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանի հետ՝ պարզելու, թե ինչ մեղադրանքի շրջանակներում է հարցաքննվել Արցախի նախագահը և ինչ սպասել այդ ինտենսիվ հարցաքննությունից: Փաստաբանը հրաժարվեց խոսել գործի մանրամասներից և պատասխանել հարցերին՝ միայն տեղեկացնելով, որ Սամվել Շահրամանյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել և նա հարցաքննվում է վկայի դատավարական կարգավիճակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս