Ազգային ժողովը հաստատել է ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը։
Ուրբաթ օրը Ազգային ժողով կգնա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նա հրավիրված է ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի զեկույցները լսելու, ովքեր ներկայացնելու են ՀՀ 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ եկամուտները և ծախսերի կատարողականը։
Քաղաքապետ Ավինյանն Ազգային ժողովում կլինի նաև երկուշաբթի օրը և հունիսի 11-ին։
Էմմա Միքայելյան






























