Armenian text to speach

Շոյգուն ժամանել է Փհենյան՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Փհենյան՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու։

Շոյգուն Փհենյան է այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Երեք ամսվա ընթացքում սա նրա երկրորդ այցն է Փհենյան։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ կողմերը, ինչպես սպասվում է, կքննարկեն «Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի որոշակի դրույթների կատարման, ինչպես նաև Կուրսկի մարզի ազատագրմանը մասնակցած կորեացի զինվորների հիշատակը հավերժացնելու ջանքերը»։

Բացի այդ, կողմերը կքննարկեն միջազգային օրակարգի հրատապ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Շոյգուի նախորդ այցը Հյուսիսային Կորեա տեղի էր ունեցել մարտի 21-ին։ Այդ ժամանակ նրան ընդունել էր Կիմ Չեն Ընը, և նրանց զրույցը տևել էր մոտ երկու ժամ։ Շոյգուն հայտնել էր, որ Պուտինի ուղերձը փոխանցել է Հյուսիսային Կորեայի առաջնորդին։ Նրանք քննարկել են Ուկրաինան և Ռուսաստան-ԱՄՆ երկխոսության մեկնարկը։

Անի Վարդանյան




Լրահոս