Armenian text to speach

Իրանը զգուշացնում է՝ պատրաստ է ցանկացած սադրանքի հակահարված տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Իսլամական Հանրապետության զինուժը հայտարարել է, որ լիովին պատրաստ է հակահարված տալ թշնամիների ցանկացած սադրանքի և վտանգավոր քայլի՝ անկախ սպառնալիքի բնույթից ու ժամանակից:

Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցի կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ նշվում է. «Իրանը վստահաբար կհաղթահարի բոլոր դժվարությունները, խոչընդոտները, ճնշումներն ու պատժամիջոցները: Մենք կշարունակենք մեր ընտրած ուղին և կհասնենք նոր բարձունքների՝ հավատարիմ մնալով Իսլամական հեղափոխության առաջնորդի ցուցումներին»:

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Իրանի հզոր ու մարտունակ զինված ուժերը, Աստծո օգնությամբ և Գերագույն հրամանատարի գիտակ ղեկավարության ներքո, կանգնած են իրանական ժողովրդի կողքին: Զինված ուժերը մշտապես հետևում են Իսլամական հեղափոխության թշնամիների յուրաքանչյուր քայլին և պատրաստ են անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ նրանց ցանկացած սադրանքի:

Անի Վարդանյան




Լրահոս