Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից. ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ մարմիններն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ, հայտնում են ՆԳՆ-ից։

«Համանքային ոստիկանության Ավանի բաժնի և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 2-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ալմա-Աթայի փողոցի շենքերից մեկի մոտ զինամթերք է թողել։

Ավանի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Ֆ-1 տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով, ինգնաձիգի երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և տարբեր տրամաչափերի 165 փամփուշտ։
Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,-նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս