ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանգ չենք առնելու և դիմելու ենք ծայրահեղ միջոցների. Միկոյան փողոցի բնակիչները նորից փողոց կփակեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ տարի է, ինչ Անաստաս Միկոյան 64 հասցեի նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում։ Ըստ տեղի բնակիչների՝ շատ ընթացակարգեր կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով, և վերահսկող մարմինների կողմից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Նրանք հայտնել էին, որ 4 հազար քմ հողատարածքը կառուցապատողն ընդգրկել է բնակիչներին վաճառված բնակարանների ընդհանուր արժեքի մեջ, որից հետո օտարել է այդ տարածքը մեկ այլ ընկերության:

Բնակիչները բողոքի ակցիաներով Երևանի քաղաքապետարանից պահանջում էին բաժնային սեփականություն համարվող 4 հազար քմ հողատարածքը:

ArmLur.am-ի հետ զրույցում տեղի բնակիչ Հայկ Սերոբյանը նշեց, որ սպասում են վերջնական պատասխանի: Ինչպես նա է նշում՝ խնդիրը չբավարարելու դեպքում՝ բնակիչները կանգ չեն առնելու և դիմելու են ծայրահեղ գործողությունների:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս