Սեյրան Օհանյանն ընդունել է 50 քաղաքացիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` դեկտեմբերի 6-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 50 քաղաքացիների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը: ՊՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին հայտնում են, որ քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների վեց ծնողներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, զինհաշմադամներ, պահեստազորի սպաներ, բանակում ծառայող զինվորների ծնողներ: Զոհված զինծառայողների ծնողները իրենց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ պարզաբանումներ են ստացել պաշտպանության նախարարից: Սեյրան Օհանյանը, լսելով նախաքննության վերաբերյալ ծնողների դիտարկումները, հանձնարարություններ է տվել պատասխանատու ստորաբաժանումներին` նախաքննության վերաբերյալ ծնողների նկատառումները մանրակրկիտ ուսումնասիրելու եւ մասնագիտական եզրակացություններ ներկայացնելու վերաբերյալ: Ընդունելությանը մասնակցած զինհաշմանդամների, ազատամարտիկների, զինծառայողների ծնողների, զոհված ազատամարտիկների հարազատների խնդիրները հիմնականում սոցիալական, առողջական ու բնակարանային հարցերին են վերաբերել: Պաշտպանության նախարարը քաղաքացիների հարցերի մեծ մասին տվել է դրական պատասխաններ:




Լրահոս