ԱԺ-ում, որպես կանոն, պատգամավորներին իրենց գործունեությամբ կարելի է բաժանել կատեգորիաների և կազմել պատգամավորների թոփ 10-ը:
Այսօր Armlur.am-ը կներկայացնի, թե ովքե՞ր են ԱԺ-ում ամենաակտիվ պատգամավորները: Տվյալները վերցված են parliamentmonitoring.am կայքից:
Ըստ այդ կայքի տեղեկատվության, ԱԺ-ում ամենաակտիվը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է, ով ելույթ է ունեցել 125 անգամ, երկրորդ տեղում ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն է` 99 անգամ, իսկ երրորդ տեղում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` 92 անգամ:
Ամենաակտիվ պատգամավորների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Մինասյան Արծվիկ Գարեգինի 125
Հարությունյան Խոսրով Մելիքի 99
Մարուքյան Էդմոն Հրաչիկի 92
Մարգարյան Հովհաննես Հայկի 66
Շահգելդյան Մհեր Լեւոնի 63
Բագրատյան Հրանտ Արարատի 57
Փաշինյան Նիկոլ Վովայի 56
Մուրադյան Ռուզաննա Կարապետի 45
Մելքումյան Միքայել Սերգեյի 44
Մարգարյան Ստեփան Գրիգորի 43: