Վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին արված հրապարակային հայտարարությունները լայն արձագանք են գտել հասարակությունում և հոգևոր շրջանակներում։
Մայիսի 29-ին կառավարության նիստում Փաշինյանը քննադատեց եկեղեցիների վիճակը՝ դրանք անվանելով «չուլանացված և աղբով լի»։ Նա նշեց, որ եկեղեցիներում պահվում են անպետք իրեր, ինչպիսիք են հին կահույք և շինանյութ, ինչը, ըստ նրա, անընդունելի է։ Այս հայտարարությունը քննադատության արժանացավ հոգևորականների կողմից։
Հաջորդ օրը Փաշինյանը Facebook-ում գրառում կատարեց, որը ուղղված էր Կաթողիկոսին՝ օգտագործելով անպարկեշտ լեզու։ Նա գրել էր. «Սուրբ Հայր, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։
Նման հայտարարությունները առաջացրել են հասարակության տարբեր շերտերի վրդովմունքը և ատելության մեծ ալիք բարձրացրել ուղղված թե՛ կառավարական ընտանքի, թե՛ հայ առաքելական եկեղեցի։
Այս հարցի վերաբերյալ ArmLur.am-ը հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, թե արդյո՞ք հարուցվել է վարույթ Նիկոլ Փաշինյանի մայիսի 30-ին հրապարակային արված հայտարարությունների հիման վրա, որոնք փոխաբերական իմաստով պարունակում էին սեռական բնույթի հայհոյանք:
Հանձնաժողովից ստացել ենք հետևյալ պատասխանը․
«Տեղեկացնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2025 թվականի հունիսի 2-ին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին N 08/2025/Վ/Վ որոշումը՝ հիմք ընդունելով դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները»։
Ստացվում է, որ Հանձնաժովոը քննության է առել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Էմմա Միքայելյան





























