Բանակում թմրանյութի տարածման հարցը խիստ մտահոգիչ է: Թմրանյութի օգտագործման եւ զինվորների շրջանում տարածելու դեպքերով կան մի շարք ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, որոնք հայտնվել են մեղադրյալի աթոռին:
Գ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N հատուկ գործողությունների վաշտի կրակային աջակցման դասակի խոշոր տրամաչափի գնդացիրների ջոկի գնդացրորդի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, գտնվելով արձակուրդի մեջ դեռևս քննությամբ չպարզված վայրում 2024 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի գործածել է կանաբինոիդների խմբին պատկանող, թմրակալոիդներ պարունակող թմրանյութ և 2023 թվականի հոկտեմբերի 15-ին թմրանյութ գործածած վիճակում փորձել է ներկայանալ ծառայության, սակայն նրա գործողությունները կանխվել են:
Վ. Վադանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ծառայության մեջ ՀՀ ՊՆ զորամասում, երբ գտնվել է արձակուրդում, այդ ժամանակահատվածում ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ն. Դվին բնակավայրի ճանապարհի եզրից քաղելու եղանակով ապօրինի ձեռք է բերել մարիխուանա տեսակի թմրանյութ: Իր հետ թմրանյութը զորամաս է տեղափոխել գործածելու նպատակով, որը ապօրինի գործածել է զորամասում և նույն օրը ձեռք բերած մարիխուանա տեսակի թմրամիջոցը տվյալ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է. Թորգոմյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներին:
Ինչ է անում Պն ղեկավար կազմը դեպքերը կանխելու համար , ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ։
Քնար Մանուկյան





























