ՖՈՏՈ․ Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզը, սկսում է նկարահանվել «Վերջին զանգ» սերիալում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, նոր էջ է բացում իր կյանքում։ Նա միացել է Դիանա Գրիգորյանի նոր նախագծին՝ «Վերջին զանգ» սերիալին և արդեն սկսել է նկարահանվել։

Էլիզի համար սա առաջին լուրջ փորձն է հեռուստասերիալում, թեև նախագծի մանրամասները դեռևս չեն բացահայտվում, հայտնի է, որ Դիանա Գրիգորյանը շարունակում է համագործակցել ինչպես փորձառու, այնպես էլ նորահայտ դերասանների հետ՝ հնարավորություն տալով երիտասարդներին դրսևորվելու։ Էլիզի մասնակցությունը «Վերջին զանգ» սերիալում խոստանում է նոր շունչ և հետաքրքիր զարգացումներ բերել նախագծին։

Նշենք, որ այս փուլում Էլիզը ոչ միայն կենտրոնացած է իր կարիերայի վրա, այլև անձնական փոփոխությունների շրջանում է. նա վերջերս բաժանվել է իր ընկերոջից։

Մարիանա Սարգսյան




Լրահոս