Երևանը կրկին գինով կբուրի։ Հունիսի 6-ից 8-ը մայրաքաղաքի սիրված Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները կվերածվեն իսկական տոնական միջավայրի՝ «Երևանի Գինու Օրեր» ամենամյա փառատոնի շնորհիվ։
Փառատոնը կմեկնարկի ամեն օր ժամը 16։00-ից և կշարունակվի մինչև 22։30՝ ողջ ընթացքում առաջարկելով բարձրորակ գինու համտեսներ, մշակութային ծրագրեր, կենդանի երաժշտություն, թեմատիկ DJ-սեթեր և տարբեր գաստրոնոմիկ հաճույքներ։
Համերգային հարթակում սպասվում են բազմաթիվ հայտնիներ. այս տարի նույնպես մասնակցելու են սիրված դերասաններ, հաղորդավարներ և երգիչ-երգչուհիներ, իսկ երաժշտական մթնոլորտը կապահովեն լավագույն կատարողները։
Բացի գինու համտեսներից, այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել «Գինին վայելելու փաթեթ», որը ներառում է բաժակ, 12 համտեսի տոմսակ, քարտեզ, նվերներ և մասնակցություն հատուկ խաղարկության։
Նախորդ տարի փառատոնին այցելել էր ավելի քան 120,000 մարդ, և այս տարի ևս ակնկալվում է նման խանդավառ մասնակցություն՝ այդ թվում զբոսաշրջիկների կողմից։
Սարյան փողոցը նորից խոստանում է վերածվել գինու, երաժշտության և արվեստի տոնի։
Մարիանա Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում






























