Դամասկոսում Armlur.am-ի թղթակիցը տեղեկացրեց է, որ այսօր՝ ապրիլի 15-ին, առավոտյան ժամը 08.00-ին Բաբ-Թումա կոչվող հրապարակի մոտակայքում գտնվող Հայ Կաթողիկեին պատկանող Մանար դպրոցի վրա հրթիռ է ընկել: Կա 62 վիրավոր և մեկ զոհ:
Պայթյունից մահացել է դպրոցի առաջին դասարանի սան, ազգությամբ արաբ Սնար Մտանյոսը:
Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել դպրոցի սաներ՝ Ռանա Կոմեջյանը, Սիլվա Լոլջյանը, Հակոբ Ֆեզելյանը, Գարո Ամիրյանը և Նարեկ Մարաշելյանը:
Վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Լուսանկարը՝ պայթյունի վայրից: