Հնարավո՞ր է նորմալ ապրել 26 քմ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք, “Ռենշին” ընկերությունը Օրբելի-Բաղրամյան խաչմերուկի հատվածում կառուցում է Skyline թաղամաս՝ “քաղաք՝ քաղաքում” ճարտարապետական կոնցեպտի համաձայն։ Սաենթադրում է, որ քաղաքային բոլորենթակառուցվածքները՝ կլինիկա, հնարային սննդիօբյեկտներ, կրթական հաստատություններ և այլն, մեկտեղված են լինելու մեկ միջավայրում։ Սա իհարկե լավ է, սակայն ինչպիսին են լինելու 5 35 հարկանի երկնաքերերում տեղակայված բնակարանները։
Ընկերությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ բնակարանների պլանավորման, ինտերիեր դիզայնի համար ևս միջազգային ընկերություն են հրավիրել՝ մրցույթի արդյունքում։ Մեզ փոխանցեցին, որ խելացի պլանավորման արդյունքում հասանելի կլինեն բնակարաններ՝ սկսած 26 քմ-ից։

“Սմարթ նախագծման շնորհիվ այստեղ ամեն սանտիմետրը նշանակություն ունի՝ հագեցած խելացի համակարգերով ու ստեղծված բնակիչների առավելագույն հարմարավետության համար։ Ավելին՝ Skyline-ի բնակարանները հանձնվում են ներկառուցված կահույքով՝ խոհանոցային հատվածում, ամբողջովին վերանորոգված, ինչը նվազեցնում է ներդրումային նախնական ծախսերը և արագացնում վարձակալության գործընթացը”,- ArmLur .am-ի հարցին ի պատասխան ասաց “Ռենշին” ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը։

Վերջին շրջանում թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում փոքր ու հարմարավետ բնակարանները։ Այս առումով “Ռենշինից” հետաքրքրվեցինք, թե ինչ հաշվարկներ ունեն՝ հավանական վարձակալների համար։

Մեզ պատասխանեցին, որ․ “Skyline-ը հիանալի հնարավորություն է ներդրողների համար հատկապես առաջարկվող հատուկ ծառայության շնորհիվ, ըստ որի՝ փորձառու մասնագետներնիրենք կկառավարեն վարձակալության հանձնման և ընթացիկ սպասարկման ողջ գործընթացը։ Նախատեսվում է, որ վարձակալությունից հապահովվի տարեկանմինչև 15% եկամուտ”։

Անի Մավյանը նաև վստահեցրեց, որ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներգրավմամբ իրականացվող Skyline նախագիծը նոր խոսք է լինելու ոչ միայն կառուցապատման, այլ նաև կյանքի որակի իմաստով։ Նախագիծն իրականացնողների համոզմամբ՝ խելացի պլանավորման արդյունքում նույնիսկ 26 քմ-ն կարելի է ժամանակակից կյանքի բարձրագույն որակներին համապատասխան ապրելակերպ ունենալ։ Հենց այս նպատակով են Հայաստան հրավիրել այնպիսի ընկերությունների, որոնց իրականացրած նախագծերը խոսում են իրենց փոխարեն։

Իսկ մենք միայն տեղեկացնենք, որ թաղամասի ժամանակակից ճարտարապետության և նորագույն ֆասադների հեղինակը հանրաճանաչ Laguarda.Low ստուդիան է, որը Skyline-ում ներդնում է ճարտարապետական նոր խոսք։ Ինտերիերի դիզայնը մշակվում է աշխարհի ամենատարբեր անկյուններում իրականացված նախագծերի բազմամյա փորձով լոնդոնյան 1508 London ընկերության կողմից։ Իսկ սեյսմակայունությունը վստահվել է ոլորտի համաշխարհային առաջատար Arup-ին։




Լրահոս