
ՀՀԿ անդամ, ապագա պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ նոր վարչապետից ու նոր կառավարությունից ակնկալիքներ կան:
«Ցանկություն ունեմ ԱԺ-ում աշխատելու: Շատերը ԱԺ-ի գործունեությունը պատկերացնում են ամբիոնից խոսելը, իսկ ես ցանկանում եմ հանձնաժողովներում աշխատել: Այսինքն` քիչ խոսել, շատ աշխատել և կոճակ սեղմել` քվեարկություններին մասնակցել»,-ասաց Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին ազատություն տալուն և այն հարցադրմանը, որ նախկին վարչապետին ազատություն չէր տրվել, Ալեքսանյանը չհամաձայնեց` ասելով, որ նախագահն ուղղակի նկատի ուներ, որ վերահսկողությունը պարզապես ուժեղացվելու է:
Սոնա Դավթյան