Armenian text to speach

Հայտնի է՝ երբ տեղի կունենա ԱՊՀ գագաթնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Դուշանբեում, հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«ԱՊՀ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում եզրափակիչ և կարևոր միջոցառումները տեղի կունենան Դուշանբեում հոկտեմբերի 10-ին. սա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն է», – ասել է Լեբեդևը Դուշանբեում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովին կնախորդի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհուրդը։ Բացի այդ, Լեբեդևը նշել է ԱՊՀ-ում Տաջիկստանի հաջող նախագահությունը։

«Ես կցանկանայի նշել Տաջիկստանի հաջող նախագահությունը ԱՊՀ-ում, երկրի բոլոր կառույցներն ակտիվորեն մասնակցել են 2024 թվականի դեկտեմբերի սկզբին մշակված նախագահության հայեցակարգի իրականացմանը», – ասել է նա։




Լրահոս