Բանակում զինվորների ինքնասպանության հասցնելու դեպքերի մասին ArmLur.am-ը զրուցել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ:
Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 25-ին զորամասերից մեկում սահմանապահ զինվոր է մահացել: Մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ է զորակոչվել 9 ամիս առաջ։
Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։ Աելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ԱԱԾ-ն եւս անդրադարձավ, որ հաղորդագրություն տարածեց՝ նշելով․
«Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ սահմանապահ զինվորի մահվան գործով հարցաքննվում են ծառայակից ընկերները: Բան այն է, որ իրավապահները տվյալներ ունեն, որ մահացած զինվորը ծառայակից ընկերների հետ խոսակցությունների մեջ է եղել, ասել է, թե զորամասում զինվորները ներքին կոնֆլիկտի մեջ են եղել, իսկ թե այդ ներքին կոնֆլիկտը ինչ կապ կարող է ունենալ զինվորի մահվան հետ, հուսանք, կպարզի քննությունը։
Ավելի ուշ կալանավորվեց մեկ անձ:
2025 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով։ Լուրերի համաձայն՝ դեպքից առաջ վիճաբանություն է տեղի ունեցել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում

























































































